ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Փոփոխություն՝ սովորողների փոխադրման և ավարտման կարգում

Փոփոխություն՝ սովորողների փոխադրման և ավարտման կարգում
12.05.2016 | 14:06

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Ոսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում»:

Նախարարի հրամանով կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը ստանում է հավաստագիր՝ հաստատված ուսումնական հաստատության կողմից, որը հիմք է հանդիսանում փոխադրվելու հաջորդ դասարան:Հավաստագիրը ներառում է գիտելիքների ստուգման բոլոր գնահատականները և սովորողի 4-րդ դասարանի տարեկան գնահատականները:


Միաժամանակ սահմանվել է, որ 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողները լրացուցիչ քննություններ հանձնում են «Հայոց լեզու և գրականություն» («Մայրենի») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, իսկ ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: Նշենք, որ նախկին կարգով համապատասխան ժամաքանակով բացակայությունների դեպքում սովորողները պարտավոր էին հանձնել քննություններ ուսումնական պլանով սահմանված բոլոր առարկաներից, հետևաբար նոր կարգով սովորողի հաջորդ դասարան փոխադրումը դյուրացվում է, քանի որ քննությունների թիվը նախկին հինգի փոխարեն դառնում է երկու: Միաժամանակ 11-12-րդ դասարաններում 80-120 ժամ բացակայությունների նախկինում սահմանված սահմանային շեմը հասցվում է 120-200 ժամի, որը նույնպես կարգում կատարված փոփոխությունների մեղմացնող դրույթներից է:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ